«Վիլյառեալը» հայտարարել է դարպասապահ Պեպե Ռեյնայի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
40-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Ռեյնան «Վիլյառեալում» խաղացել է 2002-ից 2005 թվականներին, այնուհետև վերադարձել է ակումբ 2022 թվականի ամռանը։
2022/23 մրցաշրջանում Ռեյնան բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, բաց թողել 38 գոլ և 8 անգամ անառիկ պահել դարպասը։
























































