Լա Լիգան հրապարակել է նոր մրցաշրջանի ժամանակացույցը։ 2023/24 մրցաշրջանի առաջին տուրը կկայանա օգոստոսի 12-13-ը։
«Ռեալ»-«Բարսելոնա» Կլասիկոները կկայանան 11-րդ և 32-րդ տուրերում՝ համապատասխանաբար 2023 թվականի հոկտեմբերի 28-29-ը և 2024 թվականի ապրիլի 20-21-ը:
Մադրիդյան դերբիները «Ռեալ Մադրիդի» և «Ատլետիկոյի» միջև կկայանան 6-րդ և 23-րդ տուրերում, սեպտեմբերի 24-ին և փետրվարի 4-ին։
Լա Լիգայի առաջին տուրի հանդիպումները.
Ալմերիա — Ռայո Վալեկանո
Աթլետիկ — Ռեալ Մադրիդ
Ատլետիկո — Գրանադա
Սելտա — Օսասունա
Սևիլիա — Վալենսիա
Լաս Պալմաս — Մալյորկա
Խետաֆե — Բարսելոնա
Վիլյառեալ — Ռեալ Բետիս
Ռեալ Սոսյեդադ — Ժիրոնա
Կադիս — Ալավես
























































