Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը կիսվել է իսպանական ակումբի մասին իր կարծիքով.
«Երբ մտնում ես «Ռեալի» հանդերձարան, քեզ արդեն հաղթող ես զգում։ Ակնհայտ է, որ այդ ամենի վրա ազդում է այն, որ դու շրջապատված ես մեծ խաղացողներով, բայց դա դժվար է բացատրել: Հաղթելը այս ակումբի մտածելակերպն է»,- Բեյլի խոսքերն է մեջբերում BT Sport-ը:
Հունվարի 9-ին 33-ամյա ուելսցին հայտարարեց կարիերան ավարտելու որոշման մասին։ Հարձակվողը Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2013-ից 2022 թվականներին։
Նրա վերջին ակումբը եղել է ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսին»:
























































