Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն հաջորդ տարի կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»։ Ինչպես հայտնում է Bild-ը, 41-ամյա մասնագետի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը, և իսպանացին, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը դրա ավարտից հետո։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի նախկին կիսապաշտպանին դիտարկում է որպես ակումբի հաջորդ գլխավոր մարզիչ։
Նա կարող է նշանակվել Կարլո Անչելոտիի հեռանալուց հետո, ով մադրիդցիների հետ պայմանագիր ունի մինչև 2024 թվականը։
«Բայերը» Ալոնսոյի գլխավորությամբ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 6-րդ տեղը։
























































