«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենին ձեռք բերելու համար ամռանը քայլեր են ձեռնարկելու եվրոպական երկու թոփ ակումբ:
Catalunya Radio-ն տեղեկացնում է, որ գերմանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» և «Յուվենթուսը»:
Տեր Շտեգենի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2022 թվականին:
Ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը 33 հանդիպման է մասնակցել ակումբային մակարդակում ու 34 գնդակ է ընդունել սեփական դարպասը: