Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Կողմերի նոր պայմանագիրը հաշվարկված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Լա Լիգայի 2022/2023 մրցաշրջանում Կրոսն անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Նա «սերուցքայինների» կազմում խաղում է ինը մրցաշրջան, ուր տեղափոխվել է 2014 թվականին Մյունխենի «Բավարիայից»։ Ընդհանուր առմամբ, Կրոսը «Ռեալի» կազմում անցկացրել է 417 հանդիպում և նվաճել 20 տիտղոս՝ չորս Չեմպիոնների լիգայի գավաթ, հինգ Աշխարհի ակումբային գավաթ, չորս Եվրոպայի սուպերգավաթ, երեք Լա լիգայի առաջնություն, մեկ Իսպանիայի գավաթ և երեք Իսպանիայի սուպերգավաթ:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Սաուդյան Արաբիայի ակումբներից Տոնի Կրոսի նկատմամբ հետաքրքրության մասին։
























































