Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը նոր գործարքի կետերի մասին պայմանավորվել են նախորդ շաբաթ, պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2027 թվականի ամառ։ Դանիել Սեբալյոսը իսպանական «Ռեալ Բետիս» ակումբի սան է։
Կիսապաշտպանը «Ռեալին» է միացել 2017 թվականին։ 2019-ից 2021 թվականներին իսպանացին վարձավճարով հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում»։
Մադրիդի «Ռեալի» հետ Սեբալյոսը դարձել է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթի հաղթող և երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 30 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում:
























































