Գվիդո Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին առաջնահերթ խնդիր է համարում հենակետային կիսապաշտպանի դիրքի ամրապնդումը. նրա կարծիքով` ակումբը պետք է փոխարինող գտնի Սերխիո Բուսկետոսին։
Չավիի գլխավոր տարբերակը Մարտին Սուբիմենդիի հետ պայմանագիր կնքելն էր, սակայն այս տրանսֆերը գրեթե անհնար է։ «Ռեալ Սոսյեդադը» չի ցանկանում վաճառել խաղացողին 60 միլիոն եվրոյից պակաս գումարով: Ջոշուա Կիմիխի տրանսֆերը նույնպես չի հաջողվի, քանի որ «Բավարիան» հասկացրել է, որ չի բանակցելու այս թեմայով:
«Բարսան» հետաքրքրված էր նաև Ռուբեն Նևեշով: Ակումբը համաձայնության էր եկել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպանի և նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ, սակայն գործարքը չի կայացել, քանի որ անգլիական թիմը հրաժարվել է Անսու Ֆաթիի ծառայություններից։ Մոտ ժամանակներս Նևեշը կարող է միանալ «Ալ-Հիլալին»։
«Բարսան» այժմ դիտարկում է Գվիդո Ռոդրիգեսին՝ որպես Բուսկետսին փոխարինող։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Բետիսի» հետ ավարտվում է 2024 թվականին ակումբը ստիպված կլինի վաճառել արգենտինացուն, որպեսզի անվճար բաց չթողնի նրան հաջորդ տարի։
























































