«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ապագայում «Բարսելոնա» իր հնարավոր վերադարձի մասին։
««Բարսելոնան» ունի հիանալի մարզիչ, որը ճանաչում է այս ակումբին և ով նվաճել է Լա Լիգան՝ ամենակարևոր գավաթը: Հուսով եմ, որ նա դեռ շատ ու շատ տարիներ կմնա «Բարսայում»: Իսկ երբ Չավին որոշի, որ իր փուլն ավարտված է, կգա Բուսկետսը կամ մեկ ուրիշը։ Սրանք տարբեր փուլեր են։ «Բարսելոնայում» իմ ժամանակն ավարտվել է, վերջ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Cope-ը:
2022/23 թթ․ մրցաշրջանում «Բարսելոնան» դարձավ Իսպանիայի չեմպիոն՝ վաստակելով 88 միավոր։ Մադրիդի «Ռեալը» 78 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։
























































