Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտնել է հարձակվող Խոսելուի տրանսֆերի մասին, որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Էսպանյոլի» կազմում։
Խոսելուն վարձավճարով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Մադրիդյան ակումբը հաջորդ մրցաշրջանի ավարտին 33-ամյա հարձակվողին գնելու տարբերակ ունի։
Խոսելուն նախկինում եղել է Մադրիդի «Ռեալի» համակարգում՝ հանդես գալով Արքայական ակումբի երիտասարդական թիմում։
Խոսելուի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ հունիսի 20-ին, Մադրիդի «Ռեալի» տնային մարզադաշտում։ Դրանից հետո հարձակվողը կխոսի լրատվամիջոցների հետ։
Անցած մրցաշրջանում Խոսելուն «Էսպանյոլի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ Խոսելուն Transfermarkt-ի կողմից գնահատվում է 6 միլիոն եվրո:
























































