«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։
«Մտադիր եմ մնալ «Բարսելոնայում»։ Ես պայմանագիր ունեմ ակումբի հետ և երջանիկ եմ: Ցանկանում եմ զարգացումս շարունակել «Բարսելոնայում», կասկած չունեմ»,- Ֆատիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավարտված 2022/2023 մրցաշրջանում Ֆատին Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: Ֆատիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը կարող է վաճառել 20-ամյա ֆուտբոլիստին, բայց միայն այն պայմանով, որ թիմը հետգնման տարբերակ ունենան։
























































