«Էսպանյոլի» հարձակվող Խոսելուն պատասխանել է Մադրիդի «Ռեալ» իր հնարավոր տեղափոխության մասին լուրերին՝ հեգնանքով հիշելով մադրիդցիների նախկին հարձակվող Կարիմ Բենզեմայի խոսքերը։
«Ես տեղափոխվում եմ «Ռեա՞լ»։ Այսինքն, այժմ կարելի է վստահել ինտերնետի՞ն»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Նախորդ մրցաշրջանում 33-ամյա Խոսելուն «Էսպանյոլի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ Transfermarkt ինտերնետ պորտալը Խոսելուին գնահատում է 6 միլիոն եվրո։
Կարիերայի ընթացքում Խոսելուն հասցրել է հանդես գալ Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմում։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել էր, որ Խոսելուն մոտ ապագայում կժամանի թիմի ճամբար։
























































