Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը մեկնաբանել է Ազգերի լիգայի եզրափակչում Խորվաթիայի հավաքականի դեմ տարած հաղթանակը (0:0, 11-մետրանոցներով՝ 5:4)։
«Ես իսկապես չգիտեմ, թե որտեղից է այս ամենի համար ուժ գտնվեց: Մենք մեր հնարավորությունների սահմանագծին էինք: Ես պարզապես ուզում էի ամեն ինչ տալ այստեղ: Ամե՛ն ինչ։ Ամեն 20 րոպեն մեկ բարոյական պայքար էր ընթանում։ Ես ուղղակի ասացի ինքս ինձ, որ պետք է շարունակեմ:
Մենք ցույց տվեցինք անհավանական բնավորություն, ամբողջ թիմը։ Հիանալի տեսք ունեինք լրացուցիչ ժամանակում, իսկ հետո՝ 11-մետրանոց հարվածաշարում: Երբ խաղում ես եզրափակչում, կարևոր է միայն հաղթանակը։ Մենք շատ լավ խաղացինք մի թիմի դեմ, որը Բրազիլիային դուրս թողեց աշխարհի առաջնությունից և կարծես անընդհատ դուրս է գալիս եզրափակիչ: Հիանալի մրցակից, և մենք կարողացանք հաղթել նրան»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ռոդրին ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» հետ հաղթել էր Չեմպիոնների լիգան։