Իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան և կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը դարձել են «Ինտեր Մայամիի» խաղացողներ: Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Սկիրայի խոսքով՝ երկու գործարքներն էլ արդեն ամբողջությամբ ավարտված են։ Երկու ֆուտբոլիստներն էլ կմիանան ակումբին ազատ գործակալի կարգավիճակով: Նրանց պայմանավորվածությունները թիմի հետ հաշվարկվելու են մինչև 2025 թվականը։
Բացի ԱՄՆ-ի առաջարկից, Ալբան հրավերներ ուներ Սաուդյան Արաբիայի ակումբներից։
Անցած մրցաշրջանում Ժորդի Ալբան «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կապտանռնագույններն 88 միավորով դարձան Իսպանիայի չեմպիոն։ Մրցաշրջանի ավարտին «Բարսելոնան» հայտարարեց, որ Ալբան հեռանալու է ակումբից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ինտեր Մայամի» էր տեղափոխվել նաև Լիոնել Մեսսին:
























































