Նիդերլանդներում կայացած Ազգերի լիգայի եզրափակիչում մրցեցին Խորվաթիայի ու Իսպանիայի հավաքականները։
Խաղն անցավ հավասար պայքարում, հիմնական ժամանակում թիմերին չհաջողվեց գրավել միմյանց դարպասը։
Լրացուցիչ 30 րոպեներում նույնպես դարպասի գրավում չարձանագրվեց ու թիմերը հաղթողին որոշեցին 11 մետրանոց հարվածաշարերում, որտեղ ավելի դիպուկ էին իսպանացիները։
Այսպիսով, Իսպանիայի հավաքականը դարձավ Ազգերի լիգայի 3-րդ խաղարկության հաղթող։
2018/19 մրցաշրջանի հաղթող էր դարձել Պորտուգալիայի հավաքականը, իսկ 2020/21 մրցաշրջանում ոսկե մեդալակիր էր դարձել Ֆրանսիայի հավաքականը։
























































