«Ալմերիան» հայտարարել է Վիսենտե Մորենոյին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։
Նախկինում այս պաշտոնը լքել էր Ժոան Ֆերերը, ով հայտնի է Ռուբի անունով։
Մորենոն նախկինում աշխատել է «Մալյորկայում» և «Էսպանյոլում»: Նախորդ մրցաշրջանը նա անցկացրել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում՝ աշխատելով «Ալ-Շաբաբ» ակումբում։
2022/23 մրցաշրջանում «Ալմերիան» կարողացավ պահպանել տեղը Լա Լիգայում՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 17-րդ տեղը։
























































