«Ռեալ Սոսյեդադը» Տակեֆուսա Կուբոյին, բացի տարվա լավագույն ֆուտբոլիստի ավանդական մրցանակից, մի քանի կտոր միս և պանիր է հանձնել որպես մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակ։
22-ամյա ճապոնացին այս մրցաշրջանում ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ․ 35 խաղում նա դարձել է 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
«Ռեալ Սոսյեդադի» համար սա որոշ չափով արդեն ավանդույթ է դարձել։ Ամեն տարի բասկյան ակումբը շատ յուրօրինակ մրցանակներ է պատրաստում՝ շնորհավորելու համար մրցաշրջանի լավագույն խաղացողին։
Մարտին Էդեգորին մի անգամ ակումբը հսկայական ձուկ էր նվիրել: Իսկ Ալեքսանդր Իսակը ևս մի մեծ կտոր միս էր որպես մրցանակ ստացել։