«Բարսելոնան» համաձայնության է եկել «Ատլետիկո Պարանաենսեի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վիտոր Ռոկեի հետ պայմանագրի շուրջ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները 18-ամյա ֆուտբոլիստի հետ, իսկ ինքը՝ խաղացողը, ցանկանում է տեղափոխվել միայն «Բարսելոնա»։
Շուտով կատալոնականա ակումբը կսկսի քննարկել «Ատլետիկոյի» հետ գործարքի պայմանները։
Այս մրցաշրջանում Ռոկեն թիմի կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 2023 թվականի մարտին Վիտորը նորամուտը նշեց Բրազիլիայի ազգային հավաքականում։
























































