Լուկա Մոդրիչը մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքերով՝ կիսապաշտպանը մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբին, որը նրան 3 տարվա ընթացքում 200 միլիոն եվրո աշխատավարձ էր առաջարկել։
Կիսապաշտպանը, որը սեպտեմբերին դառնում է 38 տարեկան, նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 52 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































