Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ մադրիդյան ակումբից։
«Կհեռանա՞մ ես «Ռեալից».․․ Ոչ մի դեպքում։ Ես հաճույք եմ ստանում այս ակումբում անցկացրած յուրաքանչյուր րոպեից:
Ցանկանում եմ իմ հետքը թողնել մոլորակի լավագույն թիմի պատմության մեջ»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Նախորդ մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում անցկացրել է 56 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































