Ըստ իսպանական AS-ի՝ Մադրիդի «Ռեալն» ամռանը կփորձի բաժանվել երկու ֆուտբոլիստից։ Ակումբն ամեն ինչ կանի դարպասապահ Լունինից ու պաշտպան Օդրիոսոլայից բաժանվելու համար։
Երկու խաղացողների պայմանագրերն ավարտվում են 2024 թվականին։ Ակումբը ակնկալում է գումար աշխատել այս ֆուտբոլիստների տրանսֆերներից։
Լունինի դեպքում Անչելոտին դժգոհ է դարպասապահի զարգացումից։ Մարզիչը դարպասապահի մոտ էական առաջընթաց չի տեսնում։ Ուկրաինացու փոխարեն դիտարկվում է «Խետաֆեից» Դավիդ Սորիայի թեկնածությունը։
Օդրիոսոլան երբեք չի վայելել մարզչի առանձնահատուկ վստահությունը։ Նախորդ մրցաշրջանում նա խաղացել է ընդամենը 92 րոպե։
























































