«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան խոսել է կատալոնական ակումբում իր հարմարվելու մասին.
«Բարսելոնայում» իմ առաջին վեց ամիսները շատ դժվար էին: Ես շատ գոլեր չեմ խփել և շատ գոլային փոխանցումներ չեմ կատարել։ Դրանից հետո ես կարողացա ավելի լավ հարմարվել թիմակիցներիս օգնությամբ»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը: