Ազգերի լիգայի 2023 թվականի կիսաեզրափակիչ փուլում Իսպանիան 2-1 հաշվով հաղթել է Իտալիային։
Իսպանացիների կազմում խաղին մասնակցել է նաև Խեսուս Նավասը։ Հանդիպման ժամանակ պաշտպանը 37 տարեկան 207 օրական էր։ Այսպիսով, Նավասը դարձավ Իսպանիայի հավաքականի պատմության ամենատարեց խաղացողը։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի եզրափակչում Իսպանիայի մրցակիցը կլինի Խորվաթիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչի մեկ այլ խաղում հաղթեց մրցաշարն ընդունող Նիդերլաննդերին։ Եզրափակիչը և 3-րդ տեղի համար հանդիպումը կկայանան հունիսի 18-ին։
























































