Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի տեղափոխությունը մադրիդյան ակումբ։
«Այսօր մեզ է միացել աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։ Ջուդն այստեղ է, որովհետև դա ուզում էր: Նա կարող էր գնալ ցանկացած այլ ակումբ, շատերն էին ցանկանում ձեռք բերել նրան, բայց նա ընտրեց Մադրիդի «Ռեալը»: Բարի գալուստ»,- Պերեսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Ջուդի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Դորտմունդի «Բորուսիան» ավելի վաղ հայտնել էր, որ Մադրիդի «Ռեալը» Բելինգեմի համար կվճարի 103 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները, որոնք կարող են կազմել մոտ 31 միլիոն եվրո: