Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հայտնել է, որ որոշել է իր նոր թիմում 5 համարի մարզաշապիկը վերցնել՝ ի պատիվ նախկին խաղացող և մարզիչ Զինեդին Զիդանի։
«Շատ շնորհակալ եմ Վալյեխոյից։ Խոսեցինք, չառարկեց։ Նա հիանալի տղա է: Ես շատ շնորհակալ եմ նրան։ Ես հիանում եմ Զիդանով, այս ակումբում նրա ժառանգությամբ և այս համարով: Այս թիվն ինձ ոգեշնչում է։ 22-ը երկար ժամանակ իմ համարն էր, բայց հիմա 5 համարը կկրեմ։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում։
«Ռեալի» մարզաշապիկը ինքնին մեծ պատասխանատվությամբ է ենթադրում: Միգուցե այն, որ Զիդանի մարզաշապիկով եմ հանդես գալու, ինձ անհարմար դրության մեջ կդնի, բայց ես միշտ գնահատել եմ Զիդանին, նա լավագույնն էր ինձ համար։ Հուսով եմ, որ կարող եմ ընդլայնել այս համարի ժառանգությունը», — Բելինգեմի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: