«Բարսելոնան» ներկայացրել է 2023/2024 մրցաշրջանի համար նախատեսված մարզաշապիկը։
«Մենք համախմբել ենք նոր սերնդի մարզիկներին, արվեստագետներին և բլոգերներին, ովքեր միավորվել են, որպեսզի ցույց տան ճանապարհը», — ասվում է ակումբի հայտարարության մեջ:

«Բարսելոնայի» մարզաշապիկը պատրաստված է ավանդական կապտանռնագույն գույներով՝ լայն շերտերով:
«Բարսելոնան» ավարտված մրցաշրջանում նվաճել է Իսպանիայի չեմպիոնությունը՝ անցկացրած 38 խաղերից հետո վաստակելով 88 միավոր։ Կատալոնացիները Չավիի գլխավորությամբ 10 միավորով գերազանցել են մոտակա հետապնդող «Ռեալին»:
Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» չի կարողացել դուրս գալ խմբից «Բավարիայի», «Ինտերի» և Պլզենի «Վիկտորիայի» հետ։ Եվրոպա լիգայում կատալոնացիները դուրս են մնացել 1/16 եզրափակչից՝ պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին»։
























































