Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբան Իտալիայի հետ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղից առաջ մրցակցի թիմին անվանել է աշխարհի լավագույն թիմերից մեկը։
«Հուսով եմ, որ մենք կարող ենք նվաճել գավաթը, բայց մենք գիտենք, որ դիմակայելու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկին: Այս գավաթը նվաճելու համար պետք է հաղթել երկու իսկապես ուժեղ թիմերի: Դժվար է լինելու, բայց մենք լավ վիճակում ենք մոտենում այս կիսաեզրափակիչին»,- Ալբայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ազգերի լիգայի կիսաեզրափակչի Իսպանիա — Իտալիա հանդիպումը կանցկացվի հունիսի 15-ին Էնշեդեի (Հոլանդիա) «Դե Գրոլս Վեստ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Հաղթողը եզրափակչում կհանդիպի Խորվաթիայի, իսկ պարտվողը երրորդ տեղի համար խաղում կհանդիպի Նիդեռլանդների հետ։ Այս խաղերը կկայանան հունիսի 18-ին։
























































