«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ամփոփել է ակումբի՝ 2022/23 մրցաշրջանի արդյունքները.
«Մարզական տեսանկյունից մրցաշրջանը լավն էր: Գլխավոր նպատակն իրագործված է՝ մենք հաղթեցինք Լա Լիգան։ Դա մեծապես պայմանավորված է Չավիով և նրա անձնակազմով, բայց նաև խաղացողներով:
Ուզում եմ նշել ակումբի կատարած աշխատանքը։ Սա օգնեց մեզ հասնել մեր առաջնահերթ նպատակին: Բայց մենք ավելին ենք ուզում, և առաջին հերթին՝ ես: Մենք պահանջկոտ ենք, ղեկավարում ենք աշխարհի լավագույն ակումբը և շաբաթներ շարունակ աշխատում ենք թիմն ուժեղացնելու ուղղությամբ։
Հաջորդ մրցաշրջանում մենք ցանկանում ենք ամեն ինչի հասնել։ Մենք ցանկանում ենք, որ կարողանանք պայքարել բոլոր տիտղոսների համար։ Դա հեշտ չէ, քանի որ մենք մեծ պարտք ունենք։ Մենք կրճատում ենք այն, բայց պետք է էլ ավելի կրճատենք, որպեսզի ֆինանսապես կայուն լինենք և կարողանանք հաջողությամբ մրցակցել»,- ասել է «Բարսելոնայի» նախագահը, ում խոսքերն է մեջբերում Marca-ն:
























































