Ջուդ Բելինգեմը պաշտոնապես դարձել է «Ռեալի» խաղացող: Մադրիդցիները հայտարարել են, որ կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է 6 տարով:
Ավելի վաղ «Բորուսիան» հայտարարել էր, որ 19-ամյա ֆուտբոլիստի համար կստանա 103 միլիոն եվրո։ Տրվելու են նաև բոնուսներ՝ փոխանցման գումարի մինչև 30%-ը, այսինքն՝ առավելագույնը 30,9 մլն։
Բելինգեմը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի հուլիսին «Բիրմինգհեմից» 25 միլիոն եվրոյի դիմաց:
Գերմանիայում երեք մրցաշրջանի ընթացքում անգլիացին անցկացրել է 132 հանդիպում, խփել 24 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում։
























































