Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում ներկայացրել է 2023/2024 մրցաշրջանի համար նախատեսված տնային մարզահագուստը:
«Սպիտակը զուգորդվում է ոսկեգույնի և մուգ գույնի հետ՝ ուսերի և պարանոցի վրա adidas-ի դետալներով: Այս մարզահագուստը արտացոլում է ակումբի և նրա աջակիցների միասնությունն իր 121-ամյա պատմության ընթացքում և, հետևաբար, ներառում է «¡Hala Madrid!» արտահայտությունը պարանոցի հատվածում:
Ավանդական սպիտակը զուգորդվում է ուսերին adidas-ի ոսկե գծերով, իսկ V- պարանոցի և թևերի դետալները համակցված են մուգ կապույտի և ոսկեգույնի հետ:

Մարզաշապիկները պատրաստված են վերամշակված նյութերից և հագեցած են HEAT.RDY տեխնոլոգիայով, որը կարգավորում է ջերմաստիճանը, որպեսզի խաղացողները չտաքանան խաղերի ժամանակ»,- ասվում է իսպանական ակումբի հայտարարության մեջ։
























































