ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, ֆրանսիացի հարձակվողը մտադիր է այս ամառ տեղափոխվել միայն մադրիդյան ակումբ։ Նշվում է, որ հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ սաուդյան «Ալ-Իթիհադ» տեղափոխությունը մեծ ազդեցություն է ունեցել Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակի վրա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն չի ակտիվացրել 2024/2025 մրցաշրջանի համար ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավտոմատ երկարաձգման տարբերակը, ինչը ֆրանսիացի հարձակվողին թույլ կտա 2024 թվականի հունիսին ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ:
Այդուհանդերձ, ֆրանսիացի ֆուտբոլիստը հերքեց այս տեղեկությունը՝ հայտարարելով, թե մտադիր է մնալ ՊՍԺ-ում:
Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: 24-ամյա ֆուտբոլիստը դարձել է ՊՍԺ-ի լավագույն ռմբարկուն ակումբի պատմության մեջ:
























































