Ալեքս Բաէնան «Վիլյառեալից» կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։
Ինչպես հայտնում է ESPN-ն՝ «կապտանռնագույնները» ողջ մրցաշրջանի ընթացքում հետևում են 21-ամյա կիսապաշտպանին և հետաքրքրված են նրա ծառայություններով: Ակումբում կարծում են, որ նա լավ է համապատասխանում գլխավոր մարզիչ Չավիի փիլիսոփայությանը։
Հունվարին Բաէնան երկարաձգեց պայմանագիրը «Վիլյառեալի» հետ մինչև 2028 թվականը, իսկ հրաժարագնի մասին կետը, որը նախկինում կազմում էր 35 միլիոն եվրո, ավելացել է։
Կատալոնացիները որոշում կայացնելու համար սպասում են նաև կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին, որի պայմանագրի ժամկետը ավարտվում է «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Եթե ֆինանսական վիճակը թույլ տա, ապա «Բարսելոնան» դեմ չէր լինի ամռանը պայմանագիր կնքել երկու ֆուտբոլիստների հետ:
























































