«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին, ով այժմ պաշտպանում է «Դերբիի» գույները, նշել է, որ տոնելու է, եթե գոլ խփի «կարմիր սատանաների» հետ մենամարտում: Այսօր «խոյերը» Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում կխաղան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Այո, իհարկե՛, ես կնշեմ: Ժամանակս «Յունայթեդում» … Ինձ դուր եկավ ակումբում անցկացրած ամեն րոպե: Բայց հիմա ես այժմ «Դերբիի» ֆուտբոլիստ եմև ցանկանում եմ հաղթել այս թիմի հետ»,- մեջբերում է Ռունիին Mirror-ը:
Նշենք, որ «Դերբիի» հետ խաղի նախօրեին «Յունայթեդի» հարձակվող Օդիոն Իգալոն խոսել է Ուեյն Ռունիի մասին և շեշտել նրա մարտական հատկությունները: