ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Le Parisien-ը։
Ֆուտբոլիստի որոշման վրա ազդել է Կարիմ Բենզեմայի` մադրիդյան թիմից հեռանալը, ով կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։
Մբապեն երեքշաբթի օրը հաստատել է, որ չի երկարաձգի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականը։
Այսպիսով, փարիզեցիները կփորձեն վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերն արդեն այս ամառ, որովհետև մեկ տարի անց Մբապեն կհեռանա թիմից անվճար։