Լա Լիգայի ավարտված մրցաշրջանի երրորդ լավագույն ռմբարկու Խոսելուն մեկնաբանել է իր նկատամամբ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին լուրերը։
Հիշեցնենք, որ «Էսպանյոլի» հարձակվողը շուտով կարող է դառնալ Արքայական ակումբի նորեկը։
«Սանտյագո Բերնաբեուում իմ նորամուտը նշեցի որպես «Ռեալի» խաղացող։ Այս մասին անհնար է մոռանալ։ Կարծում եմ՝ մոլորակի ցանկացած խաղացող կցանկանար կրել «Ռեալի» մարզաշապիկը»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։
2022/23 մրցաշրջանում Խոսելուն Իսպանիայի առաջնությունում խփել է 16 գոլ, սակայն դա չփրկեց իր «Էսպանյոլին» Լա լիգայից դուրս մնալուց։ Մադրիդի «Ռեալի» կազմում հարձակվողը նախկինում հանդես է եկել 2011/12 մրցաշրջանում։
























































