Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը պատմել է, թե ում կգնի թիմի համար, եթե նման որոշումներ կայացնի։
«Ես կստորագրեի պայմանագիր Մբապեի հետ։ Բայց հենց հիմա Քեյնը կհամապատասխանի մեզ, իսկ Մբապեն կարող է հրավիրվել հաջորդ տարի»,- Նաչոյի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն։
Ավելի վաղ մադրիդյան ակումբը լքել էր Կարիմ Բենզեման, ով պայմանագիր է կնքել սաուդյան «Ալ-Իթիհադ» ակումբի հետ։
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը համարվում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն այս ամառ: Ակումբը դիտարկում է նաև ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին գնելու հնարավորությունը։
























































