«Էսպանյոլի» հարձակվող Խոսելուն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մադրիդի «Ռեալն» մոտ է 33-ամյա իսպանացու տրանսֆերը ձևակերպելուն, ով երազում է «Ռեալում» խաղալու մասին, հայտնում է աղբյուրը։
Նախորդ մրցաշրջանում Խոսելուն Լա Լիգայում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 մլն եվրո։
























































