«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ճանաչվել է Լա լիգայի 2022/2023 մրցաշրջանի լավագույն խաղացող։
Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահն առաջնության ընթացքում գերազանցել է «Բարսելոնայի» ռեկորդը՝ Լա լիգայի մեկ մրցաշրջանում «չոր» հանդիպումների քանակով։
Տեր Շտեգենը մասնակցել է Լա լիգայի բոլոր 38 խաղերին և դրանցից 26-ում անառիկ է պահել սեփական դարպասը: Այսպիսով, Տեր Շտեգենը գերազանցել է Կլաուդիո Բրավոյի ռեկորդը, ով 2014/2015 մրցաշրջանում 23 անգամ էր դարպասն անառիկ պահել:
























































