Իսպանացի կիսապաշտպան Իսկոն, ով հայտնի է Մադրիդի «Ռեալում» և Իսպանիայի հավաքականում իր ելույթներով, պատրաստվում է դառնալ «Ռայո Վալյեկանոյի» խաղացող, հայտնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Իսկոն կարող է անվճար տեղափոխվել «Ռայո Վալեկանո», քանի որ ներկայումս ազատ գործակալ է։ Կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է «Սևիլիան», որի հետ նա խզել է պայմանագիրը նախորդ տարեվերջին։ 2022/2023 մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։
Իսկոն Մադրիդի «Ռեալի» հետ նվաճել է 19 տիտղոս, այդ թվում՝ երեք անգամ հաղթելով Իսպանիայի առաջնությունում, հինգ անգամ՝ Չեմպիոնների լիգայում։
«Ռայո Վալեկանոն» 49 միավորով Իսպանիայի ավարտված առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 11-րդ տեղը:
























































