«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտադիր չէ տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
«Ինձ համար այս հարցը չի էլ դիտարկվում։ Ավելին, իմ պայմանագիրը Բարսայի հետ դեռ ուժի մեջ է։ Ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում արաբական ֆուտբոլում, բայց ինձ չի հետաքրքրում, քանի որ այլ առաջնահերթություններ ունեմ»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Լա Լիգայի 2022/2023 մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրել է 34 հանդիպում, դարձել 23 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































