Վինիսիուսը Մադրիդի «Ռեալում» նոր խաղային համար ունի․ այսուհետ նա հանդես կգա 7 համարի մարզաշապիկով։
Այս համարով ավելի վաղ հանդես էր եկել ակումբից հեռացած Էդեն Ազարը։ Մինչ բելգիացին այս համարը պատկանում էր Կրիշտիանու Ռոնալդուին։
Ռոդրիգոն վերցրել է 11-րդ համարը, որն ազատ էր մնացել Մարկո Ասենսիոյի հեռանալուց հետո։
20-րդ համարը, որով ավելի վաղ հանդես էր գալիս Վինիսիուսը, բաժին է հասել Ֆրան Գարսիային, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
























































