Նաչո Ֆերնանդեսը հաստատել է, որ կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։
Պաշտպանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր «Ինտերը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։
«Ես գնում եմ ձեռք ձեռքի տված իմ ակումբի և ընտանիքի հետ: Միշտ առաջարկներ են լինում այլ ակումբներից, բայց ես որոշեցի մնալ ևս մեկ տարի։ Ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է Մադրիդի «Ռեալի» պաշտպանը La1-ին տված հարցազրույցում։
Նաչոն «Ռեալի» սան է և իր ամբողջ կարիերան անցկացրել է մադրիդյան ակումբում։ Անցած մրցաշրջանում պաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
























































