Փարիզի Օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 16-ին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Արարողությունն ավանդաբար տեղի կունենա հունական Օլիմպիայում և երկրում կմնա մոտ մեկ շաբաթ՝ Աթենք տեղափոխման արարողությունից և Ֆրանսիա մեկնելուց առաջ։
Սովորաբար հատուկ լապտերով կրակն ինքնաթիռով հասցվում է Օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաք:
Բայց այս անգամ Հունաստանի տարածքում կարճատև ներքին փոխանցումավազքից հետո կրակը կտեղադրվի նավի վրա, որն այն կտանի դեպի Մարսելի նավահանգիստ, որտեղ կանցկացվեն Օլիմպիական խաղերի առագաստանավային մրցումները, ինչպես նաև ֆուտբոլային մրցաշարը։