Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում Լևերկուզենի «Բայերն» ընդունել էր «Յունիոն Բեռլինին»:
Խաղում առաջինը հաջողության հասան հյուրերը: 39-րդ րոպեին Ինգվարցենը կշեռքի նժարը թեքեց իր թիմի կողմը: Տանտերերը պատասխանեցին միայն 72-րդ րոպեին. աչքի ընկավ Բելարաբին: 86-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան արդեն տանտերերը. Արանգիսի հարվածը խաղում հաղթական էր: Հանդիպման վերջակետը 92-րդ րոպեին դրեց Դիաբին՝ 3:1:
Կիսաեզրափակչում «Բայերը» կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ: