Եվրոպայի ամառային երրորդ խաղերին մասնակցող Հայաստանի պատվիրակության կազմը շարունակում է համալրվել:
Արդեն հայտնի են հրաձգության, թեքբոլի, կարատեի, աթլետիկայի և թաեքվոնդոյի մրցումների մասնակից հայաստանցի մարզիկների անունները:
Շարքը խտացնում են նաև մեր սուսերամարտիկները. ճկասուսերակիրներ` Գրիգոր Պապոյան, Բորիս Դադայան, խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյան, Գրիգոր Մնացականյան, Էմմա Պողոսովա, ջրացատկորդներ` Վլադիմիր Հարությունյան, Արման Ենոքյան, Մարատ Գրիգորյան, Ալիսա Զաքարյան և մուայթայիստներ` Գոռ Սարգսյան / 67 կգ /, Արմեն Գրիգորյան / 71 կգ /, Լուսի Տեր Դավթյան / 63, 5 կգ /:
Լեհաստանում կայանալիք Եվրոպայի ամառային երրորդ խաղերի մեկնարկին մնացել է 35 օր:
























































