«Ինտերի» և «Միլանի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի միլանյան ակումբների միջև պատասխան խաղից իր սպասելիքներով։
«Ինտերը» պետք է խաղա 7 հոգով կամ երիտասարդական թիմով՝ միակ ճանապարհը, որով այս թիմը կարող է դուրս մնալ հետագա պայքարից: Թեև հավանականություն կա, որ այս դեպքում «Միլանը» ևս չկարողանա հաղթել։
Կլինի Լեաուն, թե ոչ, տարբերություն չկա, «Միլանը» զիջում է «Ինտերին»: Պորտուգալացին Կական կամ Ռոնալդինյոն չէ, նա այդ մակարդակի վրա չէ։
Եթե «Ինտերը» դուրս մնա, ես դա աղետ կհամարեմ։ Հաշվի առնելով թիմի վերջին մեկ ամսվա խաղը և առաջին հանդիպման արդյունքը, չեմ կարծում, որ նա շանս է թողել ռոսոներիներին»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։