Հայտնի իտալացի մասնագետ Վալտեր Ձենգան շուտով կգլխավորի «Կալյարին», տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Նշվում է, որ կողմերը արդեն համաձայնեցրել են պայմանագրի կետերը և գործարքի մասին կհայտարարվի առաջիկա ժամերին:
Իտալացի մասնագետի վերջին ակումբը «Վենեցիան» էր, որտեղից նա հեռացվել էր նախորդ գարնանը: Ձենգայի օգնականը կլինի Մակս Կենձին, ով վերջերս գլխավորեց Իտալիայի երիտասարդական հավաքականը:
Հիշեցնենք, որ երեկ «Կալյարիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոլանդո Մարանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Հավելենք, որ ակումբը արդեն 12 հանդիպում է, ինչ չի կարողանում հաղթանակ տոնել: Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Կալյարին» զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: