Մայիսի 20-ին և 21-ին «Օլիմպավանում» կկայանա մարզչական սեմինար, որը կվարի Ռուսաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի նախկին մարզչի օգնական և Մոսկվայի ԲԿՄԱ-ն գլխավորած սերբ մասնագետ Սաշա Գրուիչը:
Ուսուցումը նախատեսված է Մ12 և Մ14 տարեկան խաղացողների համար:
Սեմինարը թույլ կտա բարձրացնել պատանեկան բասկետբոլում աշխատող հայ մարզիչների որակավորումը:
Առաջին օրը կներկայացվեն երիտասարդ բասկետբոլիստների խաղային որակների բարելավման ժամանակակից հիմունքները: Իսկ երկրորդ օրվա ընթացքում կներկայացվեն գրոհներում անհատական և թիմային տեխնիկատակտիկական գործողությունների ուսուցման և դրանց կատարելագործման մեթոդները:
Մուտքավճար առկա չէ: