Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն դժգոհ է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Ռեալի» դեմ խաղում պահեստայինների նստարանին է թողել հարձակվող Խուլիան Ալվարեսին։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում թիմերը ոչ-ոքի խաղացին՝ 1-1:
«Ես չեմ հասկանում, թե ինչու նա խաղադաշտ դուրս չբերեց Խուլիանին։ Ինձ հետաքրքիր է, բայց դա Պեպն է: Եթե ինձանից կախված լիներ, ես Ալվարեսին հնարավորություն կտայի գրեթե յուրաքանչյուր խաղում»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Պատասխան հանդիպումը կկայանա Մանչեսթերում մայիսի 17-ին:























































