Մայիսի 2-7-ը Չեխիայի Պլզեն քաղաքում տեղի է ունեցել հրաձգության «Grand Prix Liberation Pilsen 2023» միջազգային բաց առաջնությունը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը, որոնք հանդես են եկել օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց մրցաձևում:
Տղամարդկանց պայքարում Բենիկը, խոցելով 577 միավոր, զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը, 581 միավորով, 6-րդ տեղն է գրավել:
























































